«Ռեալը» հարձակվող չի գնի այս ամռանը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւս մեկ հարձակվող գնելու անհրաժեշտություն:
AS-ի համաձայն՝ Արքայական ակումբը չի փնտրի նոր կենտրոնական հարձակվող՝ անկախ իսպանացի Ալվարո Մորատայի հեռանալ կամ չհեռանալուց:
Զիդանը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու Քարիմ Բենզեման կարող են կատարել թիմի պահանջները, իսկ նրանց փոխարինողը կլինի իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, որը նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Վոլֆսբուրգում»: Գերմանական ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 21 հանդիպման (խաղալով 427 րոպե) եւ խփել 2 գոլ: