Նոր Նորքում 62-ամյա քաղաքացին 5-րդ հարկից վայր է ընկել և մահացել
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկից քաղաքացի է ընկել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժինը նման ահազանգ ստացել է:
«Այսօր՝ ժամը 11:15-ին Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի հինգերորդ հարկից մարդ է ընկել: Քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ մահացածը 62 –ամյա Վաչագան Նավասարդյանն էր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: