Խոսեպ Գվարդիոլա. Ագուերոն և Բրավոն մնում են
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաղորդել է, որ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն և չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն չեն հեռանա թիմից:
«Նորեկների վերաբերյալ տարբերակներ ունենք, սակայն քանի դեռ գործարքը չի կայացել ոչինչ չեմ ասի այդ մասին:
Նախորդ մրցաշրջանում երկար ժամանակով շարքից դուրս մնաց Գաբրիել Ժեզուսը: Կցանկանայի, որ նա ավելի շատ խաղա Ագուերոյի հետ: Գիտեք իմ կարծիքն Ագուերոյի մասին: Նա մեր ֆուտբոլիստն է, ով կմնա թիմում:
Կլաուդիո Բրավոն լինելու է մեր դարպասապահը նոր մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: