Ժոզե Մոուրինյու. Չեմ կարող ասել, որ լիովին գոհ եմ ամառային տրանսֆերներից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ ակնկալում է նվազագույնը մեկ ֆուտբոլիստի տեղափոխություն ամառային տրանսֆերային պատահունի ընթացքում:
«Միշտ ավելին ենք ցանկանում: Միշտ զգում ենք, որ կարող ենք իրավիճակը լավացնել, այդ պատճառով չեմ կարող ասել, որ լիովին գոհ եմ տրանսֆերներից այս պատուհանի ընթացքում:
Հասկանում եմ, որ բարդ պատուհան է, և ոչ ոքի չեմ մեղադրում: Շուկան այնքան արագ է թանկանում, որ մի քանի ֆուտբոլիստների ձեռքբերելը գրեթե անհնար է:
Մտադիր էինք ամռանը գնել 4 ֆուտբոլիստների: Եթե գնենք երրորդին և կանգնենք, միևնույնն է ուրախ կլինեմ, քանի որ գիտեմ, թե որքան բարդ է աշխատել տրանսֆերային շուկայում»,- Մոուրինուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: