Անհետանալուց 7 ժամ անց փրկարարները գտել են Մալիշկայի 76-ամյա բնակչի դին
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Սուրբ Խաչ վանքի մոտակայքում, նույն գյուղի բնակիչ 76-ամյա Ա. Խ.-ն մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը. ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին:
Ժամը 02:10-ին անհրաժեշտությունից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսվել արդեն առավոտյան ժամը 06:51-ին:
Ժամը 07:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:13-ի սահմաններում Մալիշկա-Սուրբ Խաչ վանքի դաշտամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին հայտնաբերվել է Ա. Խ.-ի դին: