Չելսին և ՄՅՈւ-ն հետևում են Էվերթոնի կիսապաշտպանին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետևում են, թե ինչպես են զարգանում իրադարձությունները կիսապաշտան Ռոս Բարկլիի՝ «Էվերթոնի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ,- հաղորդում է «The Times»-ը:
Լիվերպուլցիների հետ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2018-ին, իսկ այն երկարաձգելու վերաբերյալ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ:
«Կապույտները» և մանչեսթերցիները միայն հետևում են իրադարձությունների ընթացքին, այն դեպքում, երբ «Տոտենհեմը» երկար ժամանակ է փորձում է գնել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 36 խաղում Բարկլին խփել է 5 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: