«Բարսելոնան» Նեյմարի պատճառով դադարեցրել է տրանսֆերային արշավը
Սպորտ«Բարսելոնան» դադարեցրել է տրանսֆերային արշավը, քանի դեռ չորոշվի, թե որտեղ է կարիերան շարունակելու բրազիլացի հարձակվող Նեյմարը: Վերջին օրերին խոսվում է, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն:
Եթե Նեյմարը որոշի մնալ «Բարսելոնայում», կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել մեկ կիսապաշտպան եւ մեկ կենտրոնական պաշտպան: Եթե բրազիլացին հեռանա, թիմի տրասֆերային ծրագրերը կփոխվեն, փոխանցում է Sport.es-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Նեյմարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը, իսկ նրան առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն էլ նշել էր, որ Նեյմարի տրանսֆերը հնարավոր է միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումով: