Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»


Լիրա Քոչարյան . «Եթե վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա՝ կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան: «Արցախի ձայների» մենակատարը մեր երկիրն արդեն փայլուն ներկայացրել է վերջին մանկական «Նոր ալիքին»՝ գրավելով մրցույթի երկրորդ հորիզոնականն ու արժանանալով հանդիսատեսի համակրանքին (ընդամենը 1 միավոր է զիջել հաղթողին): Իսկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն էլ Միշայի մասնակցությամբ տեսանյութը, որում փոքրիկը կատարում է նրա «Lonley day» երգը, Ինստագրամ է ներբեռնել հետևյալ մակագրությամբ. «Նա իրական ռոք աստղ է»: Այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Միշայի շատ կարճ, բայց տպավորիչ ելույթից հետո շնորհալի հայ փոքրիկին  ճանաչեցին միլիոնավոր մեր հայրենակիցները, և այն, որ հենց Միշան է այս անգամ Հայաստանը ներկայացնելու եվրոպական մանկական երգի գլխավոր մրցույթին, արդեն իսկ կանխատեսելի էր:

Ինչպե՞ս է պատրաստվում արցախցի փոքրիկը գրավել նաև եվրոպացիների սրտերը. թեմայի շուրջ BlogNews.am-ը զրուցել է Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ.

Արդեն 4 տարի է՝ «Մանկական Եվրատեսիլի» մեր պատվիրակներն ընտրվում են ոչ թե ազգային ընտրակարգով, այլ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Այս առումով Լիրա Քոչարյանն ունի իր դիտարկումը. «Ես ավելի կողմ եմ, որ նման մրցույթներին մասնակիցներն ընտրվեն ազգային ընտրակարգով` ընտրական փուլեր անցնեն, հանդիսատեսի համար էլ ամեն ինչ լինի տեսանելի ու թափանցիկ: Արդեն պատրաստվում էինք մասնակցել նախընտրական փուլերին, եթե այդպիսիք անցկացվեին: Դեռ անցյալ տարի էինք պատրաստ, բայց Միշայի տարիքը չէր համապատասխանում (խմբ. «Մանկական Եվրատեսիլին» մասնակցության տարիքը 9-14-ն է)»:

Պրոդյուսեր Լիրա Քոչարյանը «Մանկական Եվրատեսիլում» հաղթելու երկու փորձ արդեն իսկ ունի: Առաջին անգամ 2010թ. նրա սան Վլադիմիր Արզումանյանը` Վահրամ Պետրոսյանի և Դեր Հովայի համահեղինակությամբ գրված «Մամա» երգով հաղթեց «Մանկական Եվրատեսիլն» ու Հայաստանի համար բերեց միակ հաղթանակն այդ մրցույթում: Իսկ 2012թ. Լիրա Քոչարյանը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկի պրոդյուսերն էր, ով «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերի համահեղինակությամբ «Небо» երգով հաղթեց այս մրցույթում ու պրոդյուսերի հաշվին գրանցեց երկրորդ հաղթանակը: 

Կազմակերպչական առումով այս տարին տարբերվելու է նախորդներից: Այս անգամ երգի ստեղծման, ընտրության, գործիքավորման, համարի բեմադրության բոլոր հարցերով զբաղվելու է ոչ թե Հանրային հեռուստաընկերությունը, այլ պատվիրակին ներկայացնող «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնը. «Միշայի փորձերը հիմնականում Ստեփանակերտում են լինելու, որովհետև մի քանի ամսվա աշխատանք է պահանջվում նման մակարդակի ելույթ պատրաստելու համար, և Միշան չի կարող այդքան տևական ժամանակ բացակայել իր առօրյայից ու աշխատել Երևանում»,- ասում է Լիրա Քոչարյանն ու հավելում, որ Հանրային հեռուստաընկերության հետ արդեն իսկ քննարկվել են բոլոր մանրամասները: Իսկ ահա կազմակերպչական, ֆինանսավորման, պրոմոների անցկացման բոլոր հարցերով զբաղվելու է Հանրային հեռուստաընկերությունը, որը մեր զրուցակցի համոզմամբ՝ շատ լավ է անում այս ամենը: 

Ինչ երգ կլինի, դեռևս վաղ է ասել, բայց որ այն լինելու է հենց Միշայի արդեն իսկ սիրված բեմական կերպարից բխած, միանշանակ է. «Երգի նախնական մի քանի տարբերակներ, գաղափարներ արդեն ունենք: Ընտրելու ենք այն երգերից, որոնք հատուկ Միշայի համար են գրվում: Միշան դեռ շատ փոքր է, ու կարևոր է, որ երգը նրա սրտով լինի: Դրա համար էլ երգերի ստեղծման ընթացքում ես պարտադիր հաշվի եմ առնում նրա կարծիքը: Միշան շատ լավ է զգում երգը։ Անգամ մեր մյուս արտիստների՝ Օքսանայի, Արմինեի կամ Էռնայի համար երգեր ընտրելիս միշտ հաշվի եմ առնում Միշայի կարծիքը»:

Ինչ վերաբերում է Արդրբեջանի արձագանքին, որը սովորաբար լինում է, երբ Արցախից որևէ արտիստ կամ մարզիկ միջազգային հարթակում ներկայացնում է Հայաստանը, ապա Լիրա Քոչարյանն ասում է, որ արդեն սովորական երևույթ է. «Դա միշտ էլ եղել է: Վովայի դեպքում էլ էին դժգոհում, բայց պետք է հաշվի առնել, որ «Մանկական Եվրատեսիլը» քաղաքականացված չէ, և այնտեղ ոչ ոքի մոտ ոչ մի խնդիր չի ստեղծում Միշայի՝ արցախցի լինելը: Միշան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ու ներկայացնում է իր հայրենիքը: Այլ է, երբ քննադատում կամ դժգոհում են մերոնք: Այսօր մի լրագրող է զանգել ու ասում է, որ հանրությունը դժգոհ է՝ ինչո՞ւ է Հայաստանը ղարաբաղցի երեխան ներկայացնում: Այ սա արդեն անթույլատրելի է»:

Միշան լինելու է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած ամենափոքր մասնակիցը. նա ընդամենը 9 տարեկան է: Սակայն այս փաստը ոչ մի տարակուսանքի առիթ չի տալիս նրա պրոդյուսերին, քանի որ լավ գիտի տաղանդավոր փոքրիկի թե՛ վոկալային, թե՛ արտիստիկ պոտենցյալը. «Անհամեստություն թող չթվա, բայց Միշան պատրաստի արտիստ է: Ինչ վերաբերում է հսկայական բեմին, ապա Միշան արդեն ունի բազմահազարանոց դահլիճներում ելույթ ունենալու փորձ՝ «Նոր ալիք», «Արցախի ձայների» բազմաթիվ ելույթները աշխարհի տարբեր բեմերում: Եթե ես այսքան վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, հավատացեք, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»:

 

Երգն ու տեսահոլովակը, որով Միշան ներկայացնելու է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին», Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի աշնան սկզբին: Իսկ մեր պատվիրակի ելույթի մասին պրոդյուսերն ասում է, որ այն լինելու է այնպիսին, որ կսիրեն և՛ մեր հայրենակիցները, և՛ եվրոպացիները:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի 15-րդ անգամ է անցկացվելու: Այն կրելու է «Shine Bright» («Շողա պայծառ») կարգախոսը: Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանը մրցույթին այս տարի 10-րդ անգամ է մասնակցելու: Հիշեցնենք, որ մասնակցության անցած 9 տարիների ընթացքում Հայաստանը մեկ անգամ արդեն հաղթել է. 2010 թվականին «Արցախի ձայներից» 10-ամյա Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը եվրոպացիների ընտրությամբ ճանաչվել էր լավագույնը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ «Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար. Հաջիև Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք դրամ․ դատախազություն Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր ԿամենդատյանՔրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Երրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱրևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ ԳալուզինՄեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանԻնչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)