Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան
ՄշակույթՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Երեւանում գործող թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ, նրանց տաղանդավոր մարդիկ պետք են:
Այս մասին նա ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին այն մասին, թե ինչպես կարելի է երիտասարդների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել ներկայացնելու իրենց արվեստը տարբեր պետական թատրոններում, քանի որ ըստ նրա՝ Երեւանի պետական թատրոնները կարծես իրականացնում են մոնոպոլ գործունեություն:
«Ես տեղյակ եմ մի ծրագրի, որը փորձում է իրականացնել Արթուր Ջանիբեկյանը, եւ ծրագրի իմաստն է ունենալ մասնավոր հարթակ, որը ազատ կլինի ինչպես ռեժիսորների, այնպես էլ դերասանների համար: Եթե կարողանանք դա իրականացնել, կլինի հենց այն, ինչ դուք եք առաջարկու:
Շատ բարդ է մտնել ստեղծագործական կոլեկտիվից ներս եւ այնտեղ վարչական միջոցներով ստիպել ազատականացնել կամ հնարավորություն տալ երիտասարդ դերասաններին փորձել իրենց հնարավորությունները, ուղղակի փորձելը մի քիչ երեւի ծախսատար է նրանց համար: Այս մի առաջին տարբերակը, եթե կարողանանք ստեղծել, դա արդեն բավականաչափ լավ կլինի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: