Կարլո Անչելոտի. Աշխատում եմ Սանչեշին Միլանի երկրպագու դարձնելու ուղղությամբ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր նախկին թիմի՝ իտալական «Միլանի» տրանսֆերային քաղաքականության մասին, ինչպես նաև խոստովանել, որ շարունակում է մնալ «ռոսոներիների» երկրպագու:
«Միլանը» հիանալի տրանսֆերային արշավ է անցկացրել: Նոր սեփականատերերի շնորհիվ նրանք բազմաթիվ ֆուտբոլիստներ են ձեռք բերել: Հույս ունեմ, որ նրանք հիանալի մրցաշրջան կունենա: Հիանալի հարաբերություններ ունեմ Վիչենցո Մոնտելայի հետ: Կարծում եմ՝ նա լավ աշխատանք է կատարել նախորդ մրցաշրջանում: Այժմ միլանցիներն ավելի լավ թիմ ունեն և կպայքարեն Սկուդետոյի համար: Նրանց մաղթում եմ լավագույնը:
Այնտեղ շատ բան է փոխվել իմ ժամանակների համեմատ, սակայն լավ հիշողություններ ունեմ: Միշտ ուրախ եմ հանդիպել «Միլանին», քանի որ դեռ «Միլանի» երկրպագու եմ և ֆուտբոլիստներիս ստիպում եմ նույնպես դառնալ «Միլանի» երկրպագու:
Ինչ վերաբերում է Սանչեշին, ապա նա այժմ աշխատում է մեզ հետ, սակայն, այո, աշխատում եմ նրան «Միլանի» երկրպագու դարձնելու ուղղությամբ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: