Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում
Սպորտ«Լիվերպուլը» հաղթել է «Լեսթեր Սիթիին» ընկերական «Premier League Asia Trophy» մրցաշարի եզրափակչում, որը կայացել է Հոնկոնգում:
Վճռորոշ հանդիպումն ավարտվել է մերսիսայդցիների` 2:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին «աղվեսների» հարձակվող Իսլամ Սլիմանին բացել է խաղի հաշիվը` Քրիստիան Ֆուքսի եզրային փոխանցումից հետո:
8 րոպե անց Մոհամեդ Սալահը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը. եգիպտոսցին գեղեցիկ փոխանցում է ստացել Ֆիլիպե Կոուտինյոյից և գլխով գնդակն ուղարկել է դարպասը:
Առաջին կեսի վերջնամասում արդեն Կոուտինյոն է հիանալի հարվածով գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «Լիվերպուլին»:
Այս կերպ, Յուրգեն Կլոպի թիմն առաջին մրցանակն է նվաճել նոր մրցաշրջանում: