Չելսին 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արսենալի դարպասը Պեկինում
ՍպորտՉինաստանի մայրաքաղաք Պեկինի «Ազգային» մարզադաշտում ընկերական հանդիպում է տեղի ունեցել լոնդոնյան երկու ակումբների` «Արսենալի» և «Չելսիի» միջև:
Հանդիպումն ավարտվել է Անտոնիո Կոնտեի սաների` 3:0 հաշվով հաղթանակով:
Խաղի 40-րդ րոպեին Վիլիանն առաջ է մղել «Չելսիին», մի քանի րոպե անց Միշի Բատշուային կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսի սկզբում Բատշուային դուբլի հեղինակ է դարձել` ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք` այս թիմերն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ասիայում` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին: