Գեւորգ Կասպարովը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա դարպասապահը Հայաստանի փոխչեմպիոն հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։
Գեւորգ Կասպարովի նախորդ ակումբն էր «Ալաշկերտը», որ կազմը նա համալրել էր 2015-ի հուլիսին, իսկ օրեր առաջ խզել էր թիմի հետ պայմանագիրը: