Ռուսների 73%-ն ԱՄՆ-ն գլխավոր թշնամի է համարում
ՄիջազգայինՌուսների մեծամասնությունը ՌԴ-ի բարեկամ են համարում Չինաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ գլխավոր թշնամուն՝ ԱՄՆ-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովին:
ԱՄՆ-ին ՌԴ-ի թշնամի են համարում հարցվածների 73%-ը, Ուկրաինան՝ 32%-ը, Եվրամիությունը և Գերմանիան՝ 10%-ը:
Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնած հարցումն անցկացվել է հոկտեմբերի 25-26-ը: