Ըմբիշ Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է
ՍպորտՕլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է:
Այս մասին Հարությունյանը հայտնել է «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Վիրահատության առաջին մասն արդեն անցյալում է, ամեն ինչ հաջող է անցել: Սպասում ենք հետազոտության արդյունքներին, որոնք պատրաստ կլինեն 3 շաբաթից:
Շնորհակալ եմ բժիշկ Պրզեմիսլավ Լուբիատովսկուն և «Rehasport Clinic»-ին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
ՀԳ. Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև այն մարդկանց, որոնք այս ամբողջ ընթացքում գրել և աջակցել են ինձ, գնահատում եմ ձեր ուշադրությունը: Շնորհակալ եմ»,- գրել է հայ ըմբիշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միհրան Հարությունյանը մեկնել է Լեհաստան` ուսի շրջանում վիրահատության ենթարկվելու համար: 28-ամյա մարզիկը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին, վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: