Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին՝ գյուղին հասցնելով 11-12 մլն դրամի վնաս: Այս մասին Tert.am-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել է և՛ հենակետերը, և՛ գյուղը: Իսկ հուլիսի 21-ին կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ:
«Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի և բնակելի տների տանիքները, պատերը: Հակառակորդի արածից անասնագոմում կրակ է բռնկվել, ամբողջ խոտի դեզը այրվել է»,- նշեց գյուղապետը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։