Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար
ՏնտեսությունՆավթի շուկան ավելի դանդաղ է վերահավասարակշռվում, քան ակնկալվում էր, սակայն տարվա երկրորդ կեսին կարելի է արագացում սպասել: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն, փոխանցում է Reuters-ը:
«Այդուհանդերձ, գործընթացը կընթանա»,- հայտարարել է նա Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում:
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարն այնուհետեւ հավելել է, որ նավթի համաշխարհային պահանջարկն աճում է ՕՊԵԿ-ի անդամ եւ կազմակերպությանը չանդամակցող երկրների նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի շնորհիվ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում նավթի պաշարների կրճատման շնորհիվ: