«Չելսին» ներողություն է խնդրել չինացիներից
ՍպորտԼոնդոնի «Չելսին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ չինացիներից ներողություն խնդրելով բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտ Քենեդիի վարքի համար: 21-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում անպատվել է չինացիներին:
«Չելսիի» եւ «Արսենալի» միջեւ Պեկինում կայացած խաղում չինացի երկրպագուները սուլել են 21-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նա «Ինստագրամում» բացասական էր արտահայտվել Չինաստանի հասցեին եւ ծիծաղել աշխատանքի վայրում քնած չինացի անվտանգության աշխատակցի վրա:
«Չելսին» հայտարարությունում նշել է, որ ակումբը չի կիսում Քենեդիի դիրքորոշումը եւ արդեն պատժել է ֆուտբոլիստին: