Մոուրինյո. Զգում եմ, երբ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից
ՍպորտԿարող եմ երաշխավորել, որ Դավիդ դե Խեան չի հեռանա այս ամռանը, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով Իսպանիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերի մասին լուրերը:
«Կարծում եմ՝ Դե Խեայի համար շատ բարդ կլինի հեռանալ: Նա շատ անկեղծ տղա է: Նրա հետ կապ են հաստատել այլ ակումբներ, իսկ մենք երկար ժամանակ փակ էինք բանակցությունների համար: Ես զգում եմ, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից: Նման դեպքերում չեմ սիրում կանգնեցնել նրանց, քանի որ այդպիսի խաղացողից չես կարող ստանալ այն, ինչ ցանկանում ես: Դրա համար մենք սկսեցինք բանակցություններ, սակայն հետո դադարեցրինք դրանք, քանի որ տեսանք, որ Դե Խեան երջանիկ է Մանչեսթերում: Նա 100 տոկոսով մնում է մեզ հետ»,- մարզիչի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ վերջին 2 տարիներին Դե Խեային ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»: