Արգենտինայում «մարդկային դեմքով» մուտանտ-այծ է ծնվել (տեսանյութ)
ՀասարակությունHartak.am-ը գրում է.
Արգենտինայում մարդու դեմք հիշեցնող արտասովոր մռութով այծ է ծնվել: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով El Chorrillero-ն:
Կենդանին լույս աշխարհ է եկել արգենտինական Լա Ռիոհա նահանգի ֆերմաներից մեկում, երկու այլ այծերի հետ միասին: Կենդանու տիրուհին՝ Գլեդիս Օվյեդոն, պատմել է, որ չնայած արտասովոր գլխին՝ նորածին կենդանին ոչնչով չի տարբերվել մյուսներից: Մուտանտ-այծը երեք ժամ է ապրել: