Նեյմարի մտերիմները գոհ չեն Պիկեի հրապարած լուսանկարից և կատարած գրառումից
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կողմից «Թվիթերում» հրապարակված լուսանկարը շփություն է առաջացրել կապտա-նռնագույնների հարձակվող Նեյմարի մտերիմների շրջանում:
Այս մասին հայտնում է «ESPN»-ը:
Բրազիլիայի հավաքականի Ֆուտբոլիստի գործակալներն ու հարազատները չեն հասկանում այդ լուսանկարի իմաստը: Լուսանկարում պատկերված են Պիկեն և Նեյմարը, իսկ իսպանացի ֆուտբոլիստն այն հետևյալ կերպ էր մեկնաբանել. «Նա մնում է»:
Իր հերթին իսպանական «Sport» պարբերականը մեջբերում է բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցչի խոսքերը.
«Նեյմարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Չնայած նրան, որ երեկ տեղի ունեցած իրադարձությունները նպաստում են այն բանին, որ նա մնա «Բարսելոնայում», մենք հարցը փակված չենք համարում»:
Հիշեցնենք` Նեյմարի ապագան «Բարսելոնայում» դեռևս անհայտ է մնում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը, որը շատ գրավիչ առաջարկ է արել բրազիլացուն` ֆինանսական տեսանկյունից: