Երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս չընձեռնվել
ԲլոգՄարդիկ կան որոնք անկեղծորեն դեմ են իշխանություններին բայց միտինգներին չեն մասնակցում ներկայացնելով իրենց պրիտենզիաները այս կամ այն լիդերի նկատմամբ: Խոսքս ուղղում եմ այդ մարդկանց:
Եդ ուղղակի տանել չեմ կարողանում Րաֆֆի Հովհաննիսյանին, համարում եմ որ քաղաքականությունը իր տեղը չի, որ պոպուլիստ ա և քաղաքական ադեկվատությունից զուրկ, բայց դա ինձ չի խանգարում Թիֆլիսից ամեն հանրահավաքին հասնել Ազատության հրապարակ հենց հանրահավաքին մասնակցելու նպատակով ու մասնակցեմ երկրին գլոբալ փոփոխություններ բերելուն հավակնող այս շարժմանը:
Կարող եք սիրել կամ չսիրել այս կամ այն քաղաքական գործչին, բայց պետք ա հասկանաք, որ երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս երբեք չընձեռնվել, ուստի կամ մի կողմ կթողնենք մեր բոլոր կապրիզներն ու կլծվենք հայրենիքի փրկության գործին, կամ հայրենիքը կործանումից չփրկելու համար կմեղադրենք միմիայն մեզ !!!
Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը