Էվերթոնը 45 միլիոն ֆունտ է առաջարկել իսլանդացի կիսապաշտպանի համար
Սպորտ«Էվերթոնը» երկրորդ առաջարկն է արել «Սուոնսիի» իսլանդացի կիսապաշտպան Գյուլֆի Սիգուրդսոնի տրանսֆերի հարցով,- հաղորդում է «The Telegraph»-ը:
Մերսիսայդցիները ֆուտբոլիստի համար առաջարկում են 45 միլիոն ֆունտ ստերլինգ: 40 միլիոնը կվճարվի միանգամից, իսկ մնացած 5-ը՝ բոնուսների տեսքով:
«Սուոնսին» մտադիր է Սիգուրդսոնի վաճառքից ստանալ 50 միլիոն ֆունտ: