Ազատ ոճային հայ ըմբիշները ևս մեկ մեդալ են նվաճել Ֆրանկոֆոնյան խաղերում
ՍպորտՖրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվաճելով արծաթե մեդալ՝ ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:
Ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ աթլետները, իսկ հուլիսի 26-ին մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոյիստները: