Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ:
Ինչպես տեղեկացնում է «Radio Monte Carlo»-ն, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբից պահանջել է պայմանները կատարելու երաշխիք տրամադրել: Դա վերաբերվում է 222 միլիոն եվրոյի չափով նրա հրաժարագնին, աշխատավարձին և պարգևավճարներին:
Բրազիլացու շրջապատը վախենում է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյը և խնդիրներ ունենալ ՈւԵՖԱ-ի հետ: Այդ պատճառով Նեյմարը փարիզցիներից երաշխիքներ է խնդրել ակումբի ֆինանսական վիճակի մասին: