Աթլետ Լևոն Աղասյանը 8-րդ է Ֆրանկոֆոն խաղերում
ՍպորտԱթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը մեկնարկեց Ֆրանկոֆոն խաղերում:
Եռացատկորդ Աղասյանը Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում գրանցեց 15.52 մետր արդյունք և գրավեց 8-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Ֆրանկոֆոն խաղերում Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: