Էդգար Մանուչարյանը մոտ օրերս կվերսկսի մարզումները «Ուրալ»-ի ընդհանուր խմբի հետ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով վերականգնվում է վնասվածքից, մի քանի կսկսի մարզումները Եկատերինբուրգի «Ուրալ»-ի ընդհանուր խմբում:
Այդ մասին «Ուրալ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը՝ ավելացնելով, որ մի քանի օրից թիմի ընդհանուր խմբի հետ կսկսեն մարզվել վնասվածքներից ապաքինվող Էդգար Մանուչարյանը, Մաքսիմ Գրիգորևն ու Իգոր Պորտնյագինը:
Վնասվածքի պատճառով Մանուչարյանը բաց է թողել Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու խաղերը:
«Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, 3-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Ուֆա»-ին: