Յուրգեն Կլոպ. Ինձ հետաքրքիչ չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը: Պորտուգալացի մասնագետն ասել էր, որ լիվերպուլցիների համար բարդ է լինելու, քանի որ նրանք խաղալու են նաև եվրագավաթներում:
«Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է ասում Մոուրինյուն: Ինչո՞ւ պետք է խոսեմ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Ժոզեն խոսո՞ւմ է մեր մասին: Մեկ տարի առաջ նույն ձևի մրցաշրջան ունեցանք, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդն» այս անգամ: Չգիտեմ, թե արդյոք ինչ-որ մեկը հարցրել է, թե ինչ ենք զգում:
Ցավոք, այն ժամանակ պարտվեցինք եզրափակչում, դա ճիշտ է: Խաղում էինք «Սևիլիայի» դեմ, իսկ նրանք՝ «Այաքսի»: Հենց դրանում է տարբերությունը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը: