Իգոր Ակինֆեեւի հակառեկորդն ավարտվեց Չեմպիոնների լիգայում
ՍպորտՄոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, դարպասն անառիկ պահելով հունական ԱԵԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, ընդհատել է իր բացառիկ հակառեկորդը:
Մինչեւ այդ Ռուսաստանի հավաքականի 31-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայում գոլ էր բաց թողել նախորդ 43-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր մոտ 11 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:
Որոշ աղբյուրներ Ակինֆեեւի հակառեկորդի խաղերում չեն հաշվում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումները: Խմբային փուլի խաղերում նա գոլ է բաց թողել 39 խաղ անընդմեջ, ինչը եւս հակառեկորդ է:
ԲԿՄԱ-ն ԱԵԿ-ին հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Մոսկվայում: