Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»


Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է

Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված` շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետևելու։

Ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Կապավոր» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհի երրորդ հատվածի շինարարության համար, ամբողջությամբ ավարտել է կամուրջներից մեկի կառուցումը։

Ընկերության շինարարներն ավարտել են նաև 3 թունելներից երկրորդի հիմնանորոգումը: Այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ կառուցումը, քանի որ տարիներ շարունակ այն վտանգավոր և դժվարանցանելի է եղել երթևեկության համար։

Այստեղ հատակն իջեցնելու եղանակով թունելի բարձրությունն ավելացվել է 2 մետրով` համապատասխանեցնելով ճանապարհաշինական ընդունված նորմերին։ Այն նաև լայնացվել է, հիմնովին նորոգվել են պատերն ու առաստաղը։

Մնացել է միայն լուսավորությունը ապահովել, որը, «Կապավոր» ընկերության տնօրենի խոսքով, նույնպես իրականացնելու են բարձր որակով։

Լիովին բարեկարգվել է նաև երրորդ թունելը։ Շինարարական ընկերության ղեկավարը հայտնեց, որ այստեղ կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Նախարարը, սակայն, ընդգծեց, որ անհրաժեշտ են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կքննարկվեն ընթացիկ աշխատանքին զուգահեռ։

Վանաձորից եկող ճանապարհի առաջին հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է  «Արարատ-ճանշին» ընկերությունը, այս պահին ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։

Ուշացնում են ՀԷԿ-ի, ինչպես նաև ջրատար նոր խողովակները տեղադրող և հներն ապամոնտաժող ենթակապալառուները: Նախարարը պահանջեց հստակ վերջնաժամկետ և հանձնարարեց բոլոր հին խողովակները ապամոնտաժել և նորերը տեղադրել մինչև օգոստոսի 15-ը։ Հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր` այդ թվում նաև պայմանագրի վերանայում։

Հիմնանորոգվող երկրորդ հատվածի կապալառու «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ներկայացրեց ընթացիկ խնդիրները։ Որոշ տեղերում առկա են նաև սեփականաշնորհված հողատարածքներն իրացնելու խնդիրներ։

Նախարարին ներկայացվեց կատարված աշխատանքը` ճանապարհի հատվածաբար լայնացումը, կառուցված հենապատերը, կտրուկ վայրէջք-վերելքների մեղմացումները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն, ընդհանուր առմամբ, շինարարության ընթացքն ու որակը գոհացուցիչ համարեց, սակայն բոլոր 3 ընկերություններին հանձնարարեց խստագույնս հետևել պայմանագրով նախատեսված ժամանակացույցին՝ միաժամանակ պահպանելով որակի պահանջները, հաշվի առնել նաև բնապահպանական նորմերը։

Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում