Ուկրաինան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Դոնեցկ
ՏնտեսությունԿիևը դադարեցրել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին հայտնել է «Ուկրէներգո» ընկերության ղեկավար Վսևոլոդ Կովալչուկը Facebook-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
Նա հայտնել է, որ 26.07.2017 թվականի ժամը 00:00-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը «Դոնեցկի մարզի վերահսկողության տակ չգտնվող շրջաններին»:
Նրա խոսքով՝ «օկուպացված տարածքների կարիքները» հոգում են վերահսկողության տակ չգտնվող տարածքներում այլ արտադրողների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների միջոցով: