Ազատ ոճի պատանի ըմբիշ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում մրցել է ադրբեջանցի մարզիկի հետ: Ասատրյանը 3:1 հաշվով հաղթել է Ռամիզ Հասանովին:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ: