Էդգար Մանուչարյանը ընդհանուր թիմի հետ կմարզվի մոտ օրերին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ընդհանուր խմբի հետ կմարզվի մի քանի օրից:
Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի «Ուֆա»-ի դեմ խաղին: Մանուչարյանը դեռևս վերականգնվում է վնասվածքից և միայն մի քանի օրից կմարզվի ընդհանուր խմբի հետ:
Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վարազդատ Հարոյանը կատարել է հիմնական վազքային և նախավարժանքային մարզումը: