Աթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոն խաղերում
ՍպորտԱլթետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանն ավարտել է ելույթները Ֆրանկոֆոն խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտ դ’Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում վազորդ Տիգրան Մկրտչյանը եզրափակչի 400 մ մրցատարածությունում 48.72 արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են՝ ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյան (81 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ), աթլետիկա. Լեւոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթեւոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան: