Մոուրինյոն կարոտում է Ռունիին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կարոտում է «Էվերտոն» տեղափոխված անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին:
«Շատ եմ կարոտում նրան: Կարծում եմ՝ Ուեյնը հրաշալի մարդ է: Խոստովանում եմ, որ ես չզսպեցի էմոցիաներս, երբ նա հեռացավ: Վստահ եմ, որ նա շատ լավ խաղացող կլինի «Էվերտոնի» համար, իսկ «Էվերտոնը»՝ լավ ակումբ Ռունիի համար:
Ինձ համար ծանր չէր բաց թողնել Ռունիին, քանի որ նա արժանացել էր դրան, թեեւ կցանկանայինք պահել նրան: Միեւնույն ժամանակ, հարգում էինք նրա՝ յուրաքանչյուր խաղում հանդես գալու ցանկությունը: Կարծում եմ՝ նա ունի դրա կարքիը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Ռունին այս ամռանն էր վերադարձել «Էվերտոն», որի կազմում սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: «Մանչեսթեր Յունայթեդում» 31-ամյա անգլիացին անցկացրեց 13 տարի եւ դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Նա նաեւ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: