Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 478.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.07 դրամ (աճել է 4.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.19 դրամ (աճել է 5.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.06 դրամ (աճել է 0.07 դրակով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 251.96 դրամ, ոսկի՝ 19,210.16 դրամ, պլատին՝ 14,160.2 դրամ։