«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը պետք է մեր թիմին
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ չեն ցանկանում զրկվել բրազիլացի հարձակվող Նեյմարի նման խաղացողից, որին ձեռք բերելու ջանքեր է գործադրում ֆրանսիական ՊՍԺ-ն:
«Նեյմարը մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եւ չենք ցանկանում կորցնել նրան: Մենք ցանկանում ենք նրան տեսնել մեր թիմում: Նա ունի չորս տարվա պայմանագիր: Դրան ավելացնելու այլ բան չկա: Խաղացողներն են որոշում՝ մնալ, թե հեռանալ: Բայց Նեյմարը պետք է «Բարսելոնային»: Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա մեզ անհրաժեշտ են լավագույն խաղացողները»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է The New York Times-ը:
Ոչ պաշտոնական տվյալներով, ՊՍԺ-ն կվճարի Նեյմարի պայմանագրում նշված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը: