Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկատարվի
ՀասարակությունՏրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
