Գեղարքունիքում 30-ամյա կալանավորը դատարանից փախուստի է դիմել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից հայտնել են, որ հուլիսի 27-ին, ժամը 21։30-ի սահմաններում իրենց կալանավոր՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա Ահարոն Ա.-ն բացել է ձերբակալվածների պահման վայրից դեպի ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք տանող դռան փականը և դիմել փախուստի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա 2016 թվականի նոյեմբերի 23-ից ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է սկսվել։