Ռեալի կիսապաշտպանի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլի ներկայացուցիչ Ջոնաթան Բարնեթը վստահեցրել է, որ իր հաճախորդը ելույթները շարունակելու է «արքայական ակումբում»:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ուելսցին կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Դա շատ ծիծաղելի և հիմար պատմություն է»,- Բարնեթի խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Հիշեցնենք, որ Բեյլն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: