Մոնակոն պատրաստ է բաժանվել Կիլիան Մբապեից միայն 200 մլն եվրոյի դիմաց
ՍպորտՖրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը,- գրում է «L’Equipe»-ը:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլյովն ավելի վաղ հերքել էր այն շշուկները, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի կետերը 180 մլն եվրոյի դիմաց:
Հաղորդվում է, որ Մբապեի՝ «Մոնակոն» լքելու տարբերակը հնարավոր է, սակայն միայն 200 մլն եվրոյի դիմաց:
Մբապեի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ «Մոնակոն» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերները վաճառելուց ստացել է 167,5 մլն եվրո: