Բավարիայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Հաղորդվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն International Champions Cup-ի շրջանակում «Բավարիայի» (2:3) հետ կայացած խաղից հետո մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից տեղեկություններ է ստացել պորտուգալացու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա կիսապաշտպանը կարող է վարձակալական հիմունքներով հանդես գալ իտալական «Միլանում»: