«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի ելույթները հաճախ ավելի ընդդիմադիր են, քան այսօր հարթակից հնչող որոշ ելույթներ
Այս օրերին անդրադառնալով հանրահավաքներում եռյակի առաջնորդների հնչեցրած քննադատությանը' հանրապետականներն արձագանքում են, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, չունեն այնպիսի զենք, ինչպես պոպուլիզմն է, թե Հանրապետականի հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան եռյակի եռապատիկինը, եվ, ի վերջո, որ իշխանությունն ինքն է բարձրաձայնում այն բոլոր քայլերի անհրաժեշտության մասին, ինչը խոստանում են եռյակի ներկայացուցիչներն իրենց հանրահավաքային ելույթներում: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Իշխանությունը լավ էլ զինված է պոպուլիզմով, եւ եթե վերջին շրջանում այն հաճախ չի գործածում, ապա միայն այն պատճառով, որ բարեհաջող կերպով քաղաքական մենաշնորհը հաստատելով' մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդին հաճոյանալու մոտիվացիա չունի: Ինչ վերաբերում է Հանրապետականի' հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսին, ապա այդ մասին պնդումները, եթե չասենք՝ իրական չեն, հաշվի առնելով նախորդ ընտրությունների համատարած կեղծիքները, ապա առնվազն ժամանակավրեպ են: Հանրապետականներն իրավացի են միայն իրենց վերջին պնդման մեջ' իրոք, իշխանություններն իրենք են պարբերաբար բարձրաձայնում երկրում առկա աղքատության, կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների մասին: Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանի ելույթները եթե ընթերցենք, ապա կտեսնենք, որ դրանք հաճախ ավելի ընդդիմադիր են, քան այսօր հարթակից հնչող որոշ ելույթներ:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: