Դոնեցկի Շախտյորը կամային հաղթանակ տարավ Մելիքյանի Ստալի նկատմամբ
ՍպորտՈւկրաինայի առաջնության 3-րդ տուրում «Ստալը» հյուրընկալեց Դոնեցկի «Շախտյորին» և պարտվեց 1:2 հաշվով:
«Ստալի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները: Վերջինս խաղի 9-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Խաղավերջում Եղիշե Մելքոնյանի գլխավորած թիմի պաշտպան Արթուր Դանիելյանը մրցակցի ֆուտբոլիստներին հրմշտելու պատճառով երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Այս խաղից հետո «Ստալը» իր ակտիվում գրանցած 6 միավորով զբաղեցնում է Ուկրաինայի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Նշենք, որ «Ստալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին, իսկ մրցակիցը կլինի «Կարպատները», որտեղ հանդես է գալիս Գեղամ Կադիմյանը:
«Ստալ»-«Շախտյոր»՝ 1:2
Գոլերը՝ Կուզիկ (9) - Թայսոն (45), Բլանկո (90+5)