Դոլարի փոխարժեքը պատմական նոր մաքսիմում է գրանցել՝ 43 ռուբլի
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 43 ռուբլու ցուցանիշը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի ժամանակով 22:35-ին բորսայի ռուսական հարթակում մեկ դոլարի դիմաց 43,23 ռուբլով գործարքներ են կատարվել:
Ռուբլին շարունակում է արժեզրկվել համաշխարհային արժույթների նկատմամբ, բորսայի երեք օրվա ընթացքում երկարժութային զամբյուղը 47-ից հասել է 48 ռուբլու: Դա նշանակում է, որ հոկտեմբերի սկզբից ԿԲ-ն լողացող միջանցքի սահմանները տեղաշարժել է ավելի քան 3,6 ռուբլով:
Ըստ գործակալության հաշվարկների՝ հոկտեմբերին ԿԲ-ի կողմից արժույթի համախառն վաճառքը կազմել է 25,2 մլրդ դոլար:
Ըստ ԿԲ-ի՝ ամսվա սկզբից մինչեւ հոկտեմբերի 27-ը ինտերվենցիաները կազմել են 21,04 մլրդ դոլար: