Այսօրվանից մինչև օգոստոսի 3-ը հանրապետությունում բարձր ջերմային ֆոն է սպասվում. ԱԻՆ-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է կանխատեսում
ՀասարակությունՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հուլիսի 30-ից օգոստոսի 03-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝
Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
