ԵԱ. Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 2 մեդալ
ՍպորտԲոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական նվաճել է 2 բրոնզե մեդալ:
Հայկ Ասատրյանը (50 կգ) եւ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) գրավել են երրորդ տեղը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայկ Ասատրյանը 6:0 հաշվով հաղթել է հունգարացի Դավիդ Կեչսկեմետիին, իսկ Սարգիս Թադեւոսյանն ուժեղ է գտնվել շվեդ Ռասմուս Աաստրոեմից՝ 9:1:
Հուլիսի 30-ին պայքարի մեջ մտած Ռոբերտ Կարապետյանը (46 կգ) եւ Սամվել Աղաջանյանը (54 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) հաջող հանդես չեն եկել, իսկ Աշոտ Կիրակոսյանը (58 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:7 հաշվով պարտվել է ադրբեջանցի Հասան Մամանդլիին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի թիմը Սարաեւոյում ելույթն ավարտել էր 3 բրոնզե մեդալով: