Իվան Ռակիտիչ. Մրցավարն ինձ երեք անգամ վիրավորել է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» (3:2) հետ խաղում հանդիպման մրցավար Ջեյր Մուրաֆոն նրան երեք անգամ վիրավորել է:
«Այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, կհաստատեն, որ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ: Մրցավարին դա հաջողվեց:
Նա երեք անգամ ինձ շատ լուրջ վիրավորանք հասցրեց: Սովորաբար ես լավ հարաբերություններ եմ ունենում մրցավարների հետ, սակայն նմանատիպ պահվածքն ինձ դուր չի գալիս:
Նա ցանկանում էր ինքնահաստատվել՝ վիրավորելով ինձ»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Marca»-ն: