Այգեզարդում մահացած հայտնաբերված 16-ամյա տղան սպորտսմեն էր․ գնացել էր վազելու
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում այսօր՝ հուլիսի 30-ին, մահացած հայտնաբերված 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանը սպորտսմեն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը։
Նա նշեց, որ մահացած երիտասարդն ամեն առավոտ գնում է վազելու այդ տարածքում, թե ինչ հանգամանքներում է երեխան մահացել, դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով նա հոսանքահարվել է քանի որ այդ տարածքում բարձրավոլտ հոսանքի մալուխներ կան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այգեզարդում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի։