Այսօր Ռոնալդուն ցուցմունք կտա հարկերից խուսափելու գործով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին ցուցմունք կտա հարկերից խուսափելու գործով, գրում է Marca-ն:
Վերջերս Իսպանիայի դատախազությունը 32-ամյա ֆուտբոլիստին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Պորտուգալիայի հավաքականի ավագը ցուցմունք կտա Մադրիդի շրջանում գտնվող Պոսուելո դե Ալարկոն քաղաքի դատարանում: Դատավարությունը կլինի փակ:
Ռոնալդուն չի ընդունում մեղադրանքը եւ իրեն համարում է անմեղ: Ավելի վաղ նշվում էր, որ նրան սպասվում է 28 միլիոն եվրոյի տուգանք եւ մինչեւ 7 տարվա ազատազրկում: